Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Պատանիներն արդարացրին

Պատանիներն արդարացրին
28.10.2016 | 12:02

Մալայզիայում ավարտված ծանրամարտի պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունը հաջողակ եղավ մեր պատվիրակների համար: ՈՒնենալով ընդամենը երեք ներկայացուցիչ՝ մերոնք կարողացան երկու մրցանակային տեղ նվաճել: Հաջողության սկիզբը դրեց 85 կգ քաշային կարգում հանդես եկած սամաղարցի Կարեն Ավագյանը: Նա երրորդն էր թե՛ երկամարտում (318 կգ), թե՛ պոկում վարժությունում (145 կգ): Կարենի հաջողությունը նույնությամբ կրկնեց քասախցի Արփինե Դալալյանը: Միակ տարբերությունն այն է, որ մեր աղջնակը երկամարտի բրոնզին (220 կգ) գումարել է հրում վարժության բրոնզյա 127 կիլոգրամը:

Նկատենք, որ մեր մարզիկները լավագույններն են եղել Եվրոպա աշխարհամասը ներկայացնողների մեջ: Ինչ վերաբերում է գերծանր քաշային կարգը ներկայացրած գյումրեցի Վարազդատ Լալայանին, նա չորրորդն է եղել պոկում (156 կգ), վեցերորդը՝ հրում (184 կգ) վարժություններում, հինգերորդը՝ երկամարտում (342 կգ): Նշենք, որ երկամարտում մրցանակային երրորդ տեղը գրաված իրանցուց մեր պատանին հետ է մնացել ընդամենը երկու կիլոգրամով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ